Առողջապահության նախարարությունը հետողորմիա արեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը հետողորմիա է անում նախարարի որոշումը: Հիշեցնենք, որ, նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ, վաղվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան: Այս որոշումը ոչ միայն հակասահմանադրական էր, այլև խտրական վերաբերմունքի դրսևորում: Բացի այդ, անկազմակերպ իրավիճակը հանգեցրել է այնպիսի իրողության, որ տեստ հանձնելու բոլոր լաբորատորիաներում արդեն մի քանի օր է՝ հսկայական հերթեր են:
Եւ, ահա, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ աշխատողների համար քովիդի թեստի պատասխանը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեև օրենքն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։
ՀՀ առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնել են, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 14-ը։ Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որևէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
143Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
21220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
30120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
81619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108513.08.2026, 13:12