Հայտնի է՝ պարտադիր թեստավորման վերաբերյալ ՀՅԴ-ականներն ինչ առաջարկ են ներկայացրել Կառավարությանը

«Մենք եկել էինք Կառավարություն՝ հստակ առաջարկով ,որ հանգուցալուցվի թեստավորման այս խնդիրը»,- քիչ առաջ Կառավարության շենքից դուրս գալով՝ ասաց ՀՅԴ-ականներից մեկը։
«Քանի որ պետությունն այս խնդիրը թողել է գործատուի և աշխատավորի վրա և իր որոշումն ավելի շատ պատժիչ բնույթ ունի, մենք Կառավարությանը առաջարկում ենք խրախուսիչ մեխանիզմ, որ չպատժեն և բոլորի համար ընդունելի լինի»,- նշեց նա։
«Պետութունը, որ պետք է հոկտեմբերի 14-ից ստուգի՝ աշխատավորը թեստավորված է կամ պատվաստված, չի կարող մտնել տնտեսվարողի մոտ և ում պատահի՝ ստուգի․ պիտի պահանջի գրանցված աշխատողների ցանկ։ Էս պարագայում պետությունը ստիպում է տնտեսվարողին կամ գործատուին աշխատողներին չգրանցի, որ էդ խնդրից ազատի»,- նկատեց նա։
«Մենք առաջարկում ենք հետևյալ մոտեցումը․ գործատուն վճարում է աշխատավորի ամսական երկու անգամ թեստավորման ծախսը, պետությունը դա գործատուին փոխանցում է եկամտահարկի տեսքով։ Ստացվում է, որ գործատուն շատ ավելի ուրախ կլինի բոլորին գրանցելուց, պետությունը շահում է, որովհետև չգրանցված աշխատողներ չեն լինում, աշխատավորն էլ շահում է, որովհետև իր գրպանից չի տալիս թեստի գումարը»,- Կառավարության փոխանցած առաջարկը ներկայացնելիս մասին ասաց ՀՅԴ-ականը։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
139Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
21020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
29920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
81019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
42618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
39118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
84615.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
108413.08.2026, 13:12