«Երեք հարյուր տարի մեր նկատմամբ նույն քաղաքականությունն է իրականացնում «Երրորդ Հռոմը»՝ ռուսական կայսրությունը». Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ
Անիի թագավորության անկումից հետո (1045թ․) «Երկրորդ Հռոմը»՝ Բյուզանդիան, ցիրուցան արեց հայկական զորքերը, որոնց հիմնական մասը տարվեց տերության խորքերը։ Սկսվեց հայ բնակչության զանգվածային խոշոր արտագաղթը դեպի Փոքր Ասիա, Ղրիմ ու Բալկաններ։ Բյուզանդիայի անհեռատես քաղաքականությունը ճակատագրական հետևանքներ ունեցավ ոչ միայն Հայաստանի, այլև Բյուզանդիայի համար։ Շուտով վերջինս բախվեց հզոր թշնամու՝ սելջուկ-թուրքերի հետ։
1064թ․ Ալփասլանը գրավեց Անին։ Միաժամանակ սկսվեցին թյուրքալեզու ցեղերի հարձակումները Ղրիմի ու մերձազովյան բյուզանդական տիրույթների վրա։ 1065թ․ կայսերական զորքը Կոստանդին X Դուկասի առաջնորդությամբ Դոնի գետաբերանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում գլխովին ջախջախվեց ուզերի հասցրած հարվածներից (օղուզներ, կոմաններ, պոլովցիներ), որոնց արշավանքի հիմնական ուղղություններից մեկը Ղրիմն էր։
Այս իրադարձության մասին կարևոր տեղեկություններ է հաղորդում Մատթեոս Ուռհայեցին («Ժամանակագրություն»)։ Պատմիչը հայտնում է, որ 1065 թ․ Դոնի ճակատամարտին մասնակցել են նաև հայոց զորքերը։ «Զօրաժողով արար թագաւորն Տուկիծ (Դուկաս) զամենայն ազգն Յունաց եւ զօրս Հայոց աշխարհին եւ խաղացեալ բազում զօրոք եւ գնաց իջաւ ի վերայ մեծ գետոյ, որ Տօնիս (Դոն) կոչէն»։
Բյուզանդական պարտված բանակի մնացորդները փախուստի դիմեցին։ Գերի ընկավ հրամանատար Վասիլը և «զամենայն բանակն Հոռոմոց»։ Կարելի է ենթադրել, թե հայկական ուժերը նահանջել են Ղրիմ, ուր հայ բնակչությունը ստվարանում էր Անիի թագավորությունից արտագաղթած հայության հաշվին։ Հիշյալ շրջանում օտար աղբյուրները հիշատակում են Ղրիմում հայկական զորամասերի գոյության մասին։
Ստացվում է այնպես, որ Բյուզանդիայի քաղաքականության պատճառով մեր երկրից հեռացած ու հայրենիքը անպաշտպան թողած հայկական զորքերը Հայաստանից հազար կիլոմետր հեռու, Դոնի ափերին, իրենց կյանքն էին զոհաբերում հայակործան տերության համար, իսկ նույն օրերին Ալփասլանի սելջուկյան հորդաները նվաճում էին մեր երկիրը և բնավորվում նոր ու բերրի հողերում։
Երեք հարյուր տարի մեր նկատմամբ նույն քաղաքականությունն է իրականացնում «Երրորդ Հռոմը»՝ ռուսական կայսրությունը, որի հայակործան քաղաքականությունը բնավ չի թուլացնում ռուսաց գահին հայոց նվիրվածությունն ու հավատարմությունը։ Մեզ շարունակում են կերակրել հին ու նոր խոստումներով և դա լիուլի բավարարում է, որ շարունակենք մնալ ռուսական ծավալապաշտության կույր գործիքը՝ հետին պլան մղելով կամ լիովին անտեսելով մեր ազգային շահերն ու արժանապատվությունը։ Էսքան բան»։

«Հայ ավանդատուների 300 միլիոն դոլարով կաշառք է տրվել ամերիկյան օլիգարխիատին»․ Արթուր Դանիելյան
5201:06
ԱՄՆ-ն Պուտինին հրավիրել է G20 գագաթնաժողովին. Կրեմլը պատասխանել է
10000:43
Ծորակներից կեղտաջուր է հոսում նաև Օտյան փողոցում (տեսանյութ)
6500:30
Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
7600:12
«Վեոլիա Ջուր»-ը պնդում է՝ ջրի որակի խնդիրներ չկան
66Երեկ, 23:53
«Պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը և վերացնել Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու արգելքը»․ Արա Զոհրաբյան
126Երեկ, 23:12
«Կարո՞ղ է վերջապես զբաղվեք անշարժ գույքի շուկայի վերահսկմամբ». Մարիամ Աբրահամյան
77Երեկ, 23:00
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում․ 17 ժամ ջուր չի լինի
108Երեկ, 22:30