Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը». ԱՆ

«Հորդորում ենք խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը». ԱՆ
318
Երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ., 12:42

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝

* կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,

* պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

* պահել սոցիալական հեռավորություն,

* հաճախակի օդափոխել փակ տարածքները։

Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ:

Աղբյուրը`   ՀՀ ԱՆ