««Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում». Ալիև
![]() 1478 Երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ., 14:48 Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական միջազգային հարթակում խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը։ «Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում։ Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներկայումս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ «Այս բոլոր աշխատանքները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության միջոցներից։ 2021 թվականին այդ նպատակների համար պետբյուջեից հատկացվել է 1,3 մլրդ դոլար, առնվազն նույնքան կհատկացվի 2022 թվականին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարվել է «կանաչ էներգիայի» գոտի՝ արևային էներգիայի ներուժն այդ տարածքներում գնահատվում է 7200 մեգավատ, հողմային էներգիան՝ 2000 մեգավատ։ |

«ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում ոչ մի անվտանգ վայր չի մնա»․ Խամենեի
6914:44
«Արարատը պատմության մեջ մնալու է նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
7914:18
«ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը»․ Սուրեն Սուրենյանց
9914:12
«ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8314:06
«ԱՊՀ-ն չի անտեսի ՀՀ-ում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովը»․ Սերգեյ Լեբեդև
11514:05
Ռուբիոյի այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին
16213:22
«ՔՊ-ում հասկանո՞ւմ են, որ Հայաստանը կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում»․ Արտակ Զաքարյան
11012:36
«ՀՀ-ն պաշտպանություն է փնտրում ապառնալիքի աղբյուրի մոտ»․ Շոյգու
14912:35
