«100 հազար դրամը կվճարեն և կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրումներ»․ ՏԿԵ փոխնախարար

Այսօր՝ ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցը։
«Մինչև 2014 թվականը կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը լիզենզավորման ենթակա գործունեություն էր։ Լիզենզիան տրվում էր անժամկետ, որի համար պետական տուրքի մասին օրենքով սահմանված էր տարեկան պետական տուրք 100 հազար դրամի չափով։ 2014 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել է»,- նշեց նա։
«Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է տարեկան պետական տուրք, իսկ հստակ ժամկետով գործունեություն իրականացնելու, լիցենզավորման կամ թույլտվութուն տրամադրելու համար՝ մեկանգամյա տուրք ամբողջ ժամանակահատվածի համար»,- ասաց փոխնախարարը։
«Սկզբունքորեն նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաև կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկաման իրավունքի հատկացման պարագայում։ Քանի որ միջպետական և ներհանարապետական կանոնավոր երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգերով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետներով ։ Ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվում է կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինելսպասարկաման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով»,- նշեց Սիմոնյանը։
«Այսինքն՝ 100 հազար դրամը կվճարեն՝ որպես պետական տուրք և այլևս տարեկան չեն վճարի և կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացնեն»,- պարզաբանեց փոխնախարարը։

«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
10016:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
57910.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
81709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
42209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
44309.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
35409.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
57906.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
60706.11.2026, 14:24