«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին

«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիայի վրա որքա՞ն կազդի և ինչքա՞ն կթանկանա էլեկտրաէներգիան»,- ճեպարզույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ «Այս պահի դրությամբ պաշտոնապես որևէ գրություն չունենք ռուսական «Գազպրոմ»-ից, կամ «Գազպրոմ Արմենիա»-ից։ Բայց դա դեռ չի նշանակում, որ մինչև իմ աշխատասենյակ հասնելը իրողությունները չեն փոխվի, բայց ես լիահույս եմ, որ չենք ունենա նման բան»,- ասել է Մեսրոպյանը և շարունակել․ «Էլեկտրաէներգիայի արտադրության 100 տոկոս մասնաբաժնի մեջ մոտ 30-33 տոկոսը բաժին է հասնում ջերմային էլեկտրակայաններին և, հետևաբար, եթե գազը թանկացավ, ջերմային էլեկտրակայանների սակագինը՝ կախված գազի թանկացման գնից, կթանկան և նման ձևով ազդեցություն կունենա սակագնի վրա։ Օրինակ, եթե սահմանի վրա գազի ներկրման գինը կաճի 30 տոկոսով՝ միջինացված կերպով էլեկտրաէներգիայի սակագնի վրա 1,4 դրամի ազդեցություն կունենա»։

«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
6214:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
7813:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
7313:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
8912:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
9211:24
«Եթե ինչ-որ բանի գին 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն». Գևորգ Պապոյան (տեսանյութ)
8810:54
«Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, էտի չեմ կարում հասկանամ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
9310:42
«Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»․ Գառնիկ Դանիելյան
30904.11.2026, 15:54