Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին
717
Շաբաթ, 11 դեկտեմբերի, 2021 թ., 21:12

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին: Այս մասին «Լուրերին» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Նրանք տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և պատանդառված անձանց: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: