Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքները. խորհրդակցության առաջին զեկուցողը եղել է ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամներին հայտնել է, որ հինգշաբթի կայացած խորհրդակցությանը հրավիրել է ռուսական բանակցային պատվիրակության անդամներին։ «Խնդրեցի նրանց այսօր գալ և կիսվել իրենց տպավորություններով, դիտարկումներով ու արդյունքներով՝ ինչպես իրենք են դրանք տեսնում, այն աշխատանքի վերաբերյալ, որը նրանք կատարել են Աբու Դաբիում»,- խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները կայացել են Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ը։ Ռուսական խումբը գլխավորող ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության թեման հանդիպման կենտրոնական հարցն է եղել։ Նա նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների նոր մասշտաբային փոխանակման շուրջ, որի կոնկրետ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։

Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
62Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
74Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
60Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
79Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
21611.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
40211.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
38211.11.2026, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
39311.11.2026, 18:42