«Ահազանգ եմ ստացել Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից». Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ պայմանագրային զինծառայողներն անգամ լրիվ աշխատավարձ չեն ստացել. ահազանգ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից՝ իրենց աշխատավարձերի վճարման հրատապ խնդրի վերաբերյալ։ Զինծառայողները մասնավորապես նշում են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Մինչդեռ նախորդ տարիներին, ինչպես ինձ տեղեկացրին զինծառայողները, դեկտեմբերի 20-ի դրությամբ իրենց վճարվում էր ամբողջական աշխատավարձ, նույնիսկ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձի» որոշակի մաս։
Պայմանագրային զինծառայողները հավելում են, որ փոխանցված գումարով գուցե ի վիճակի լինեն կատարել վարկային պարտավորությունները, որոշ ընթացիկ ծախսեր, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ, օրինակ, հարազատների առողջական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսեր, կոմունալ վճարումներ, որոնց լուծման համար փոխանցված գումարը բավականին քիչ է։ Իսկ այս ծանր իրավիճակում Ամանորի նույնիսկ փոքր գնումների համար այլևս գումար չի մնում։
Զինծառայողների նկատմամբ այս վերաբերմունքն անթույլատրելի է։ Նրանք մեր անվտանգությունն են ապահովում, իսկ պետությունը նույնիսկ նրանց հասանելիք աշխատավարձը լիարժեքորեն չի վճարում։
Տեղեկացնում եմ, որ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ խնդրելով շտապ հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, մինչև դեկտեմբեր ամսվա ավարտն ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։ Հետամուտ կլինեմ խնդրի կարգավորմանը»։



ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային թիմի կազմը
6722:24
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին և ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցեր
7022:18
Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
13021:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
8621:24
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9819:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
9219:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
12619:06