«Պետք է հասկանանք՝ «Հայաստան» հիմնադրամի գումարներն ո՞ւր են գնացել». Հայկ Մամիջանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե կան չարաշահումներ, մեր նպատակն է՝ անչառ, օբյեկտիվ բացահայտել ամբողջ տեղեկատվությունը: Եթե կան խախտումներ, բացահայտել դրանք և մեղավորներին առաջադել պատասխանատվության, վերականգնել միջոցները և փորձել նպաստել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակության աճին»:
Լրացնելով գործընկերոջ խոսքը՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե մենք վերջնականապես հանգենք այն գաղափարին, որ այդ 52,7 միլիարդն ամբողջությամբ գնացել է «ընդհանուր կաթսա», ապա ընդհանուր կաթսայի բոլոր ծախսերը նայելու խնդրի առաջ ենք կանգնում, որովհետև հետ կանգնել չենք կարող, քանի որ որոշել ենք՝ պետք է հասկանանք էդ փողն ուր ա գնացել: Այսինքն՝ այս տրամաբանությամբ, մենք ամբողջ բյուջեի ծախսը, հիմա չասեմ՝ կասկածի տակ ենք դնում, բայց տող առ տող գնում ենք՝ «իսկ եթե դուք փող չունեիք... մենք փող չունեինք..., բա էս ծախսն ինչի՞ եք արել»,- ասաց Մամիջանյանը:

«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան
5500:48
«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
13900:31
«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան
7100:24
ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին
14600:19
«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
127Երեկ, 17:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
132Երեկ, 17:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
204Երեկ, 17:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
114Երեկ, 17:12