Ռոբերտ Հովհաննիսյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար

Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 6-9-րդ տուրերը:
Հայաստանի շախմատիստներից ամենահաջողը հանդես եկավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 4 պարտիայից երեքում հաղթանակ տարավ, այդ թվում նաև ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ: Նա վաստակել է 6,5 միավոր և այժմ բաժանում է 5-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառսլենը՝ 7,5 միավոր:
Մեր մյուս շախմատիստներն անկայուն հանդես եկան մրցումային երկրորդ օրը և այժմ բավականին ետ են մնում միանձնյա առաջատարից: Մասնավորապես՝ 37-րդ տեղում գտնվող Սերգեյ Մովսեսյանը Մագնուս Կառլսենին արդեն զիջում է 2 միավորով:
Վաղը կկայանան վերջին 4 տուրերը: Չեմպիոնի կոչման համար հիմնականում կպայքարենց հենց առաջին 13 հորիզոնականներում գտնվող շախմատիստները, այդ թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրա հերթական մրցակիցը կլինի վրացի Բադուր Ջոբավան:

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
16400:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
27412.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
28912.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
53310.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
51210.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
64908.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
60908.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
51708.11.2026, 12:48