Արարատ Միրզոյանն ու կինը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող «Ashley Homestore Armenia» բրենդային կահույքի սրահից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել...
Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ։ Այս մասին «ՉԻ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Վերջինը փոխանցեց, որ Ստոկհոլմում է, չի կարող մեր այդ հարցին պատասխանել և խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին կամ գրավոր ներկայացնել հարցումը:
Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ մեր անընդմեջ զանգերը Հունանյանին, ինչպես նաև ԱԳՆ լրատվության բաժին, մնացել են անպատասխան: Դեկտեմբերի 7-ին գրավոր հարցումով դիմեցինք Արտաքին գործերի նախարարություն՝ հուսալով, որ վերջապես մեզ կպատասխանեն: Մեր հարցումից անցել է ավելի քան 30 օր, սակայն պատասխան դեռ չենք ստացել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
10618:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
8617:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11016:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
15816:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9816:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9215:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9614:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
23214:37