«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ իբրև Վաղարշապատում 15-ամյա 2 աղջիկների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի պատճառն էլ նույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքներն էին, իրականությանը չի համապատասխանում։
Խոսքը երկու անչափահաս ընկերուհիների մասին է, որոնք միմյանց հետ վիճաբանել են կենցաղային, ավելի ճիշտ երեխայական հարցի, այլ ոչ միևնույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքների պատճառով։
Որևէ մեկը մյուսին դանակով չի հարվածել, կիրառված գործիքը եղել է կախազարդ, իսկ պատճառված վնասի աստիճանն էլ ոչ էական։ Այո, նախաձեռնված է քրեական վարույթ, բայց երեխաները հաշտվել են միմյանց հետ և որևէ բողոք մեկը մյուսի նկատմամբ չունի։
Խնդրում եմ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և անչափահասների մասնակցությամբ միջադեպերին անհարկի աղմկահարույց բնույթ հաղորդելուց։ Խոսքը երեխաների մասին է, որոնց իրավունքներն ու լավագույն շահերը պետք է գերակայեն դիտումներ ապահովելու ցանկության նկատմամբ»։

«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
4915:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
5114:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
8514:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
7313:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
8513:06
«Հանքահանության թույլտվություններ տվողները հանգիստ չեն քնելու»․ Լևոն Գալստյան (լուսանկար)
8812:42
«Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը»․ Գագիկ Ծառուկյան
8612:30
Microsoft-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել 74 երկրում
19112:01