Ով և ինչու չի ներում պատերազմի մասնակիցներին. համաներման գործընթացը դադարեցվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կասեցվել է ՀՀ քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունը մտադիր էր համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։
Ավելին՝ Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագծով շեշտված էր Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը, և ընդգծվում էր՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»։ Թեև վիճակագրություն չէր նշվում, ու հայտնի չէր, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվեր համաներումը, բայց նախագծում նշվում էր, որ կհամաներվեն ինչպես մինչև պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչև մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները։
Թերթը պարզեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ դատախազությունում ավելի քան 1600 քրգործ է հարուցվել։ Հիշեցնենք, որ վերջին համաներումը տեղի է ունեցել 2018 թվականին, որը հայտարարվեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ այն ժամանակ համաներվեց ավելի քան 4 հազար 600 մարդ, իսկ հիմա համաներման գործընթացը դադարեցվել է, ընդ որում՝ անորոշ ժամանակով. ինչու, ում հրահանգով, քազաքական ինչ նպատակով՝ պարզ չէ:
Ընդ որում նկատենք՝ պատերազմի մասնակիցները ոչ թե չարամտորեն խուսափել են, այլ շատ դեպքերում ուղղակի փախել, փրկվել են անօդաչու թռչող սարքերից, և հիմա նրանց դատելը, այդքան էլ արդար չէ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Երեխաների տեղը քաղաքական հակամարտությունների դաշտում չէ»․ Արմեն Հարությունյան
215:30
«Հ1-ը մոնտաժել/տեխնիկական թերությունով է հեռարձակել իմ խոսքը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
2515:12
«Գնահատական կլինի տալ այն դեպքում, երբ դրանք կիրառելիության մեջ տեսնենք»․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
4414:48
«Բա իշխանության գալիս էիք իբր, որ վերջ տայիք լափամաններին»․ Դավիթ Ամալյան
4914:18
«Ադրբեջանի ծառահատումները՝ Շիկահողի արգելոցում»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
5514:12
«Մի ողջ սերնդի հողը դրածի դեմ զինվորի ծնողը տորթ ա դնում»․ Արամ Գևորգյան
6713:18
«Գետինը մտնե՛ս, ստո՛ր»․ զոհվածի մայր (տեսանյութ)
6513:00
Նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով (տեսանյութ)
5112:42