Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի

ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
64
Այսօր, 22:01

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ հինգշաբթի օրը Օմանի ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակմանը չհնազանդվելու համար։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նոյեմբերի 26-ին Օմանի ծոցում հարվածել է առևտրային նավ, այն բանից հետո, երբ դրա անձնակազմը, չնայած բազմիցս նախազգուշացումներին, փորձել է խախտել ԱՄՆ ռազմածովային շրջափակումը՝ նավարկելով իրանական նավահանգստից», - ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:

Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հարվածել է Պալաուի դրոշի ներքո նավարկող Pacific Archer-ին։ Դրա անձնակազմը չի տուժել, հայտնել է CENTCOM-ը։