Պատերազմող երկրի գլխավոր շտաբի պետը՝ մեղադրյալ. «Ժողովուրդ»
![]() 311 Ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված: Հիշեցնենք, որ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել: Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա: Այս առնչությամբ դիմեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե արդյոք հսկող դատախազը դիմել է կառավարություն, որպեսզի գլխավոր շտաբի պետի լիազորությունները կասեցվեն, ինչին ի պատասխան՝ գերատեսչությունից բացասական պատասխան տվեցին: Ստացվում է՝ չնայած նրան, որ ԳՇ պետին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական դիրքի չարաշահման համար, այնուամենայնիվ, Դավթյանը շարունակում է պաշտոնավարել: Հավելենք, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, որը ԱԱԾ մեկուսարանում է, ՀՀ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, որը կալանքի տակ է, ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, որը ևս կալանքի տակ է, և ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին ու ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին, որոնք ստորագրությամբ ազատ են արձակվել»: Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |

«Հա՛մ ամուսին եմ կորցրել, հա՛մ՝ որդի, Արցախից եմ՝ բոմժի կարգավիճակով»․ արցախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
10118:36
«ԱՄՆ-ի դուրս գալը ՀՀՊ պայմանագրից ստիպեց Ռուսաստանին մտածել ռազմավարական անվտանգության մասին». Պուտին
10918:24
«Որևէ հայտագիր չի փոխանցվել, եղել է բանավոր զրույց․ այժմ արձակուրդում եմ»․ Գուրգեն Արսենյան
8418:18
«Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղը «մերը չէր»․ Հայաստանն ու Ադրբեջանը նայում են դեպի ապագա»․ #Euronews (տեսանյութ)
16018:07
«Բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք, մնացել ա վերջին 3 գլուխը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
19216:48
«Որբ եք մնալու». Նիկոլ Փաշինյան
16016:42
«Քաղցկեղի նման կպած են. վիրահատական եղանակով պետք է հեռացնել». Նիկոլ Փաշինյան
14116:18
«Ադրբեջանում փառատոնի են պատրաստվում՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվանումով»․ Սուրեն Սուրենյանց
15815:36
