Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան

«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
61
Այսօր, 16:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծանրամարտն էլ վարի տվեցին
Չինաստանի Նինբո քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որը նաև օլիմպիադայի վարկանիշային մրցաշար էր, Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները ձախողվեցին։ Այդ առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ, Վարազդատ Լալայանը՝ փոքր արծաթ և երկամարտում բրոնզե մեդալ նվաճեց։ Հայաստանին 400 մեդալ բերած Փաշիկ Ալավերդյանին հեռացրին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ կարգեցին ծանրամարտի հետ կապ չունեցող, նախկինում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների կառավարումը ձախողած Արայիկ Հարությունյանին։ Հայաստանի պարտությունները իրենց համար հաղթանակ են»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան