«ԵԱՏՄ-ից դուրս գալը կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դժգույն ու դժբախտ միությունը․․․
ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի սաստկացումը և Ազգային ժողովում 2027թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարարի պնդումները, թե մենք ԵԱՏՄ-ից նենց չի որ ավելի շատ բան ենք ստանում քան տալիս ենք, մի բան է նշանակում․ ԵԱՏՄ-ից փաստացի ապահարզանը շատ իրատեսական է։
Բանը հասել է նույնիսկ նրան, որ Ցեղասպանության հուշակոթողի կառուցումը, Սովետական Հայաստանում Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը կապակցում են Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ Այսինքն, Ցեղասպանությունը Սովետը «հիշեցրեց», որ հայերը թշնամանան թուրքերի հետ։ Հիշեցնեմ, որ ըստ Փաշինյանի, եթե հայերն օտարի ձեռքերում խաղալիք չդառնային, Ցեղասպանություն չէր լինի, հայերն էին մեղավոր։ Չեմ զարմանա, որ վաղն ավելացնեն նաև Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը և հայտարարեն, որ Սարդարապատի ճակատամարտի նպատակը Հայաստանը բոլշևիկների ուղեծրում պահելն էր։ Եթե դիմացինդ, ում դու ընկեր էիր համարում պարզվում, որ թշնամիդ է, ապա այդ ընկեր/թշնամուց որքան հեռու այնքան լավ։ Էլ ո՞վ կհանդգնի քեզ մեղադրել ապահարզանի մեջ։
ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու։ Ինչ կլինի երկարաժամկետ կտրվածքով՝ հայտնի չէ։ Բայց կարևոր է այսօր հայտարարել, որ այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ՝ այդքան էլ առավելություններ չեն։ Էսօր էգուց հայկական ծիրանը էժան գնով կվաճառեն ոչ թե Մոսկվայում, այլ թանկ գնով՝ Փարիզում։ Սա կոչվում է կորստի ցավի մեղմում։ Բա մեզ ԵԱՏՄ-ն պե՞տք էր։ Դժգույն ու դժբախտ միություն էր։ Նույն տրամաբանությունն է։ Իսկ եթե գազի գինը թանկի, պարզ է, թե դա ում դավադրությունն է․․․․»:

«Նիկոլ Փաշինյանի ռեժիմը համբուրելու ոտքերն է փոխել, բայց ինքը այդպես էլ ընկածից վերև չի բարձրացել». Նաիրի Հոխիկյան
1214:00
«Հայաստանի Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի կամքը, ոչ թե որևէ օտար պետության քաղաքական պահանջը». Ռուբեն Մխիթարյան
4713:36
«ԵԱՏՄ-ից դուրս գալը կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու». Արթուր Խաչատրյան
5513:24
«Այսքան տառապանքների և կորուստների գնով անկախություն ձեռք չենք բերել, որ այսօր թշնամին մեզ պարտադրի, թե ինչ անենք». Դավիթ Մանուկյան
6412:24
«Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը հեշտ կդառնա». Տաթևիկ Հայրապետյան
7412:06
Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված ԱԹՍ-եր են հարձակվել. կա 3 զոհ
12611:35
«Անձնական ճակատագրի նկատմամբ վախը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում». Գարիկ Քեռյան
8111:30
«Եթե սա լիներ ինչ-որ տղամարդ տնօրենի՝ նախքան տնօրեն դառնալու վիդեո, բոլորը կասեին՝ տղայա էլի, ով չի անում». Լիանա Մկրտչյան (տեսանյութ)
12411:00