Տղամարդը հայհոյել ու հարվածել է «Հայփոստի» հղի աշխատակցուհուն, կոտրել գույքը

«Հայփոստի» հղի աշխատակցուհուն հարվածներ հասցրած անձը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում։ Մի տղամարդ մտել է Երևանի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ ցանկանում է ստանալ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը։
«Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել է, որ նրա անունով ծանրոց չկա։
«Պատասխանը լսելուց հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ներկաներից մեկն ահազանգել է ոստիկանություն։ Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները օպերատիվ կերպով ճշտել են տղամարդու ինքնությունն ու ձեռնարկել որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։Հունվարի 14-ին ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերել ու բերման են ենթարկել։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվել, ապա կալանավորվել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է:

Ռուսաստանը հարվածել է Խարկովի շենքերից մեկին․ տուժել է 38 մարդ (տեսանյութ)
2615:12
Աշտարակի կամրջից նետվածը 69-ամյա տղամարդ է․ մանրամասներ (տեսանյութ)
8313:12
«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան
7612:42
Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
11912:12
ԱՄՆ-ում ծննդյան խնջույքը վերածվել է հրաձգության․ տուժել է 11 մարդ (տեսանյութ)
22509:37
4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
162Երեկ, 21:24
Էլեկտրական ենթակայանի հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ)
161Երեկ, 20:48
Նոյյան տապանի որոնման տարածքում հայտնաբերվել է հին խեցեղեն (լուսանկար)
278Երեկ, 18:54