Հայաստանից Շվեյցարիա փողերի արտահոսքը 2018 թվականից կտրուկ աճել է
![]() 769 Չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ., 19:36 2018 թվականից սկսած՝ Հայաստանից բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները դեպի Շվեյցարիա կտրուկ աճել են։ «Հետք»-ը հայտնում է, որ եթե, օրինակ, 2017 թվականին փոխանցվել է մոտ 28 մլն դոլար, ապա 2020-ին այդ գումարը հասել է 157 մլն դոլարի։ Կենտրոնական բանկը հրաժարվում է մեկնաբանել Հայաստանից Շվեյցարիա փողերի արտահոսքի կտրուկ աճը։ Ուշագրավ է, որ խոսքը բացառապես ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին է։ Սա նշանակում է, որ տնտեսվարողների գործարքները, ինչպես՝ ներմուծողների, այս տվյալներում արտացոլված չեն։ Կենտրոնական բանկից տրամադրած տվյալները վկայում են, որ եթե մինչև 2018 թվականը Շվեյցարիայից Հայաստան ավելի շատ գումար էր փոխանցվում, քան Հայաստանից Շվեյցարիա, ապա նշված տարվանից պատկերը փոխվել է։ Հայաստանից դրամական փոխանցումների կազմում Շվեյցարիան երրորդ տեղում է: Արտասահմանից Հայաստան (ներհոսք) և Հայաստանից արտասահման (արտահոսք) դրամական փոխանցումներով, ինչպես միշտ, առաջատարը Ռուսաստանն է։ Հաջորդում է ԱՄՆ-ն։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Ինչո՞ւ է Ադրբեջանը 6 տարի փակ պահում իր ցամաքային սահմանները. #BBC
3522:00
«Պարսիկները հայրենիքը փողով չեն վաճառում». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
11421:12
Հայկական լեռների հնագույն արվեստը. ժայռապատկերներ (տեսանյութ)
8620:42
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից հրադադար չի խնդրել
15920:21
«Ինչպե՞ս ստացվեց, որ տարբեր տարիներին տնկված ծառերը միաժամանակ «կենսունակության ավարտին մոտեցան»». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
13919:48
«Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7719:36
Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով երկու ինքնաթիռ
13018:42
ՀԱԿ-ը ներկայացրել է Վարչության կազմում ընտրված անձանց ցուցակը
13818:36
