Երևանի քաղաքապետի տեղակալներից ևս մեկը հրաժարվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է ներկայացրել։ Նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։
«Սիրելի՛ ընկերներ, երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։
Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։
Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»,- գրել է նա։
Գայանե Մելքոմ-Մելքոմյանը Երևանի փոխքաղաքապետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերին։ Նա «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամ էր ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 22-ին փոխքաղաքապետի պաշտոնից ազատել էր Սերգեյ Ներսեսյանին, այսօր՝ Սերգեյ Հարությունյանին:

«Սահմանադրությունը ոտնահարել են». Ոսկան Սարգսյան
2913:00
Երկրի վրա սկսվել է տարեսկզբից ի վեր երկրորդ ամենահզոր մագնիսական փոթորիկը
6812:53
Սանկտ Պետերբուրգը հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից
8712:17
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
6011:24
«Եթե Մասիսին ու Սիսը լինեին ՀՀ տարածքում, այն նույնկերպ ապամոնտաժելո՞ւ էիք Թուրքիայի պահանջով». Արեգ Սավգուլյան
6709:54
«Անկարայի արձագանքն ավելի շատ ոչ թե Իսրայելին, որքան ՀՀ-ին է վերաբերում». Տիգրան Աբրահամյան
6609:42
Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչոցնել. «Հրապարակ»
8409:30
ՊՆ-ում վհուկների որս է սկսվել. «Հրապարակ»
8109:24