«Երեք դեպք եմ հիշում, երբ ադրբեջանցի դիվերսանտը մտել է Հայաստանի տարածք». Նարեկ Գալստյան

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես երեք դեպք եմ հիշում, երբ ադրբեջանցի զինվորականը/դիվերսանտը մտել է Հայաստանի տարածք։
Առաջինը 2014 թ-ի հուլիսին էր, երբ Քարվաճառի ուղղությունով ներխուժել էին երեք դիվերսանտներ, որոնք նաև դաժանաբար սպանել էին Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղից 17-ամյա պատանի Սմբատ Ցականյանին։ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա դրանցից մեկն էլ սպանել էր ՀՀ բանակի մայոր Սարգիս Աբրահամյանին և լրջորեն վիրավորել է նրա ուղեկից Կարինե Դավթյանին։ Նրանցից մեկին Արցախի ՊԲ ծառայողները ոչնչացրել էին, մյուս երկուսն հայտնաբերվել ու կալանավորվել էին։
Կալանավորված դիվերսանտներին Հայաստանի իշխանությունները վերադարձրին Ադրբեջանին 2020 թ-ի նոյեմբերից հետո այն պարագայում, երբ Բաքվում շարունակվում էին պահվել բազմաթիվ հայ գերիներ։
Երկրորդ դեպքով 2023 թ․ ապրիլի սկզբին ադրբեջանցի երկու զինծառայող (Ագշին Բաբիրովը և Հուսեյն Ախունդովը) Նախիջևանի կողմից անցել էին հայկական տարածք։ Բաբիրովը ձերբակալվել էր ապրիլի 13-ին Սյունիքի Շիկահող գյուղում, իսկ Ախունդովին հայտնաբերել էին ավելի ուշ՝ Կապանի մոտակայքում։ Ընդ որում, նրան ձերբակալել էին քաղաքացիները, ոչ թե պատկան մարմինները։ Այս տականքը սպանել էր ԶՊՄԿ պահակ 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին, հետո տեսանյութ ձայնագրել, որով հպարտացել էր, որ հայի արյուն է թափել։ 2023 թ-ի դեկտեմբերին Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Ախունդովին ու մյուսին՝ Բաբիրովին, իշխանությունները վերադարձրին Բաքվին գերիների փոխանակման համատեքստում, սակայն ադրբեջանական կողմը շարունակեց պահել իր մոտ տասնյակ հայ ռազմագերիների։
Երրորդն էլ Սիսիանի այս դեպքն էր, երբ մի քանի օր փաստացի սա գտնվել է Հայաստանի տարածքում, վնասել երեք երեխաների մորը ու նոր միայն վնասազերծվել՝ այն էլ ոչ ուժայինների կողմից։ Սրան էլ հաստատ հետ կտան Բաքվին, մնում է գոնե հուսալ, որ դիմացը մեր մի քանի գերիների հետ կտան։ Բայց դե կարող է նվեր անեն «խաղաղության» շրջանակներում»։

«Ինչպե՞ս կարող ենք խոսել կնոջ անվտանգության մասին՝ շրջանցելով իրականությունը».
2722:48
«Երեք դեպք եմ հիշում, երբ ադրբեջանցի դիվերսանտը մտել է Հայաստանի տարածք». Նարեկ Գալստյան
3622:42
«Շատ վատ խաղաղության այլընտրանքը շատ դաժան պատերազմն է». Արգիշտի Կիվիրյան
3822:36
Բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 14.2 կգ «մարիխուանա»
3922:30
Անկարան և ՄԱԿ-ը նախապատրաստում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում
7622:25
«Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են». Արամ Օրբելյան
5021:48
«Երբ Սիսիան է մտնում ադրբեջանցի զինվորը, բանտում է Սիսիանի ջոկատի հրամանատարը». Հովհաննես Իշխանյան
6121:24
«Ինչ մեսիջ ենք ստանում մենք, ինչ մեսիջ է ստանում թշնամին». Անժելա Էլիբեգովա
6521:18