Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

4257
Շաբաթ, 16 ապրիլի, 2022 թ., 16:03
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։
Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։
Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը։ Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Աղբյուրը` Արցախի տեղեկատվական շտաբ

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
163Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
35004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
36504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
35904.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
35304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
32103.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
34503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
33803.11.2026, 09:24