Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի Stormer ինքնագնացներ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել Stormer ինքնագնաց զենիթահրթիռային զենքեր՝ հագեցած Starstreak զենիթահրթիռային համակարգերով, գրում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը մտադիր է այս շաբաթ հայտարարությամբ հանդես գալ խորհրդարանի առաջ։
Ըստ The Sun-ի՝ պաշտպանության նախարարությունը երկու շաբաթ առաջ Ուկրաինայի ներկայացուցիչներին ցուցադրել է Stormer ինքնագնացներ՝ Սոլսբերիի հարթավայրում գտնվող ուսումնական հրապարակում: Դրանք երկիր կարող են առաքվել առաջիկա օրերին C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռով։ Այս ինքնագնացները հագեցված են 16 լազերային կառավարվող զենիթային հրթիռներով։
Ապրիլի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ Լոնդոնը մտադիր է Ուկրաինային տրամադրել 100 միլիոն ֆունտ սթեռլինգի զենք, այդ թվում՝ Starstreak բազմաֆունկցիոնալ հրթիռներ։ Հաջորդ օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, Ջոնսոնը հայտարարեց 120 զրահատեխնիկայի և հականավային համակարգերի լրացուցիչ մատակարարման մասին։ Մինչ այս Բրիտանիան Կիևին տվել է ավելի քան 4000 Javelin և NLAW մարդատար շարժական հակատանկային համակարգեր։
Ուկրաինային 800 մլն դոլարի հավելյալ օգնության տրամադրման մասին, ներառյալ զենքը, հայտարարել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո։ Այն ներառում է 11 Mi-17 ուղղաթիռ, 18 155 մմ հաուբից, 200 զրահափոխադրիչ, 300 Switchblade կամիկաձե անօդաչու թռչող սարք, 500 Javelin հակատանկային հրթիռ և այլն»:
Կրեմլը, խոսելով Ուկրաինային զենք մատակարարելու մասին, հայտարարել է, որ դրանք չեն խանգարի Ռուսաստանին՝ հասնել ռազմական գործողության նպատակակետին։ Այնուամենայնիվ, Մոսկվան նոտա է հղել Կիևին զինող երկրներին։


«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
2421:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
9220:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
5220:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
6519:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6119:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7618:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
15418:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
11818:13