«Բացատրեմ, թե ինչի մասին են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը». Վարուժան Գեղամյան
![]() 2333 Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ., 11:18 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Կետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը։ ▪️ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է պայքարել Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի համար։ Բանակցություններում չկա Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք, բացառապես խոսվում է «Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» մասին, ինչը լավագույն դեպքում ենթադրելու է հայերի՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել, իսկ իրականում՝ Արցախի լիարժեք հայաթափում։ Ոչ մի խոսք նաև ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։ ▪️ Ավելին, այլևս նույնիսկ չի կիրառվում «Լեռնային Ղարաբաղ» (Nagorno Karabakh) եզրը, որի հիմքում ընկած էր ԼՂ ինքնավար մարզի գաղափարը։ Բրյուսելյան հայտարարության մեջ նշված է պարզապես «Ղարաբաղի շրջան», որն արդեն հենվում է Ադրբեջանի վարչատարածքային բաժանման գաղափարի վրա և որևէ առանձին կարգավիճակ չի ենթադրում։ ▪️ Պատրաստվում է «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, որի առանցքային դրույթն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ Արցախը ներառյալ։ Այս պատճառով էլ միայն այս պայմանագրի համատեքստում է նշվում Արցախի հայության «իրավունքների ու անվտանգության ապահովման» մասին, քանի որ այլ կարգավիճակ Արցախը չի ունենալու։ ▪️ Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայնել են «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցման սկզբունքներին»։ Այս լղոզված ձևակերպումը փաստացի նշանակում է, որ Հայաստանn Ադրբեջանին է հանձնելու ՀՀ Տավուշի ու Արարատի մարզերում այսպես կոչված «անկլավները», որոնց միջով անցնում է Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին կապով (Տիգրանաշենի հատվածը) և Տավուշի հյուսիսն ու հարավն իրար կապող մեր հիմնական ճանապարհները, որոնք նաև մեր մայրուղիները դեպի Իրան և Վրաստան։ Այսինքն՝ տարածքը հանձնվելու է Ադրբեջանին, որից հետո մենք հատուկ թույլտվությամբ ու վերահսկողության ներքո անցնելու ենք մարզից մարզ։ Տեղին է հիշել նույն ճակատագրին արժանացած Գորիս-Կապան ճանապարհը։ Այս կետերի իրականացման դեմ է անհրաժեշտ պայքարել, հետո նոր զբաղվել քաղաքականությամբ։ Արցախի վերջնական թուրքացումն ու նոր տարածքային զիջումները կասեցնելու մի ճանապարհ կա՝ դուրս գալ պայքարի ներկայիս կապիտուլյանտական իշխանության դեմ, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն և միասնական մոբիլիզացիայով լծվել գործի։ Այսօր փողոցում տարբեր ուժեր, անհատներ կան։ Եթե չեք գտնում նրան, ում կվստահեք, ինքներդ կազմակերպեք ձեր ուժը, դուրս եկեք փողոց, միացե՛ք շարժմանն ու այդ ժամանակ կկարողանանք հաջողել»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |
«Չավուշօղլուն պատասխանել է․ «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին»․ պատգամավոր (լուսանկար)
7300:42«Տրամաբանական կլինի, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում»․ Ռուբինյան (տեսանյութ)
4100:18«Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի կողմից Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցու ամբողջությամբ ավիրելու փաստը»․ Բեգլարյան (լուսանկար)
11900:00«Հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն». Մարտուն Գրիգորյան
70Երեկ, 22:48«Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ». ԻՔՄ (տեսանյութ)
88Երեկ, 22:36«Գերմանիայում հիշո՞ւմ է իրեն ընտրած 17155 տավուշցիներին». Ոսկան Սարգսյան
102Երեկ, 22:15«Պատասխանեցի՝ եթե այդ ընդդիմադիրներին հավատում են, ուրեմն՝ չեն կարող լավ գործարար լինել». Արայիկ Հարությունյան
57Երեկ, 21:54«ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում». Ալիև
134Երեկ, 20:43