ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը: Տեղեկացանք, որ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ կառավարություն ը հայտնել, որ նախարարության պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները կարիք ունեն փոխարինման, քանի որ մաշվածության արդյունքում դրանց շահագործումը, պահպանումը և ընթացիկ վերանորոգումը դարձել են առավել ծախսատար։ Ավելին՝ տեղեկացանք, որ ԱԳՆ ավտոմեքենաներից մեկը վթարված է և ենթակա չէ շահագործման։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ ԱԳՆ-ն առաջարկել է իրեն ամրացված հինգ միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրակցել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին այլ գերատեսչություններին ամրակցելու կամ օտարման ներկայացնելու նպատակով։ Նշենք, որ ԱԳՆ-ն պահանջում է նաև նախարարությունում պահպանել սահմանաքանակը՝ 16 ավտոմեքենա:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարի խնդիր է դրել թարմացնելու աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների պարկը։ Քննարկվում է ոչ միայն հին ավտոմեքենաներից ազատվելու, այլև էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ գնելու տարբերակը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
33409.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
42207.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
51606.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86329.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
92929.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
107025.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
116223.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
118522.09.2026, 21:24