Կիրակի, 11 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան

«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
47
Այսօր, 16:42

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ամուլսարի հանքի պաշտոնական բացումն էր, իսկ երեկոյան ազդարարվեց Երևանում ամենաբարձրահարկ՝ 50 հարկանոց երկնաքերի կառուցման նախագծի մեկնարկի մասին։ Շինարարական բում, բնակարանների գների աննախադեպ աճ, որ կառավարությունը որոշել է զսպել բնակարանային առաջարկի ավելացումը խրախուսելու միջոցով... Անընդհատ կարելի է շարունակել, ու այս ամենը ներկայացնել որպես երկրի տնտեսական զարգացման ուղղակի վկայություններ։ Ես այդ չեմ անի, ուղղակի կպատմեմ 1958 թվականին Չինաստանում Մաո Ցզեդունի նախաձեռնությամբ սկսված «Չորս վնասատուների դեմ պայքարի» մասին, որ հայտնի է «Մեծ ջարդի» արշավ անունով։ Այն «Մեծ թռիչք» տնտեսական ծրագրի բաղկացուցիչ մաս էր։ Չորս վնասատուների ցանկում ներառված էին ճնճղուկները և ագռավները, մոծակները, մկներն և առնետները, վերջապես ճանճերը։ ​Արշավն ուղեկցվում էր աննախադեպ մասշտաբային պետական պրոպագանդայով։ Ամբողջ երկրում միլիոնավոր մարդիկ՝ դպրոցականներ, բանվորներ, գյուղացիներ, բոլորը ներգրավված էին վնասատուների ոչնչացման գործում։
Որպեսզի պատկերացնեք, թե ի՞նչ էր կատարվում։
...Մարդիկ դուրս էին գալիս փողոցներ, հարվածում թմբուկներին, պղնձյա ամաններին, աղմկում և բղավում էին։
​Նպատակն էր թույլ չտալ ճնճղուկներին և ագռավներին նստել և հանգստանալ։ Վախեցած ու հյուծված թռչունները ժամեր շարունակ ստիպված էին օդում թռչել մինչև ուժասպառ լինելն ու գետնին ընկնելը, որից հետո նրանց հեշտությամբ ոչնչացնում էին։
​​Արշավը սկզբում թվացյալ հաջողություն ունեցավ. միլիոնավոր ագռավներ, ճանճեր ու մկներ ոչնչացվեցին։ Միայն Պեկինում և մի քանի խոշոր քաղաքներում արշավի առաջին շաբաթների ընթացքում ոչնչացվեց մոտ 200 հարյուր հազար, ընդհանուր առմամբ ամբողջ երկրով մեկ՝ մոտ 2 միլիարդ թռչուն։ Ճանճերի և մոծակների ոչնչացումը չափվում էր քաշով՝ կիլոգրամներով և տոննաներով։ Դպրոցականներն ու բանվորները պարտավոր էին ամեն օր հանձնել սպանված միջատների որոշակի քանակ։ Պաշտոնական հաշվետվություններում նշվում էր տոննաներով հավաքված միջատների մասին։
​Այս վիթխարի «զտման» արդյունքում խախտվեց բնական էկոհամակարգը, չինացի գիտնականների մի մասի ահազանգերը՝ կապված էկոլոգիական հավասարկշռության խախտման հետ, անտեսվեցին։
​Շատ շուտով ի հայտ եկան սարսափելի հետևանքները։
Արձանագրվեց թրթուրների և​մարախների հսկայական բազմացում, և հանկարծ պարզվեց, որ ագռավները հիմնականում սնվում էին ոչ թե հացահատիկով, այլ միջատներով՝ հատկապես մարախներով և թրթուրներով։ Ագռավների զանգվածային ոչնչացումից հետո մարախների պոպուլյացիան անվերահսկելիորեն պայթեց։
​Մարախների հսկա երամները հարձակվեցին դաշտերի ու այգիների վրա։ Ամբողջական դաշտերի և բերքի ոչնչացումը բառացիորեն րոպեներ էր տևում։ Սա դարձավ 20-րդ դարի ամենասարսափելի մարդածին աղետներից մեկի՝ 1959֊1961 թվականների Մեծ չինական սովի գլխավոր պատճառներից մեկը, որի հետևանքով մոտ 20 միլիոն մարդիկ սովից մահացան։
... Ես և ինձ նման մարդիկ վհուկներ կամ կախարդներ չենք և ոչ էլ մեծ գուշակներ կամ մագեր, բայց երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի Տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի և ձեր բնակարանների գները փլուզվեն, երկրի տնտեսությունը հայտնվի կոլապսի մեջ, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ։ Իսկ հիմա կարող եք անտեսել կամ վիրավորել և անիծել»:

Աղբյուրը`   Վարդան Բալյան