«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները. 1. Ուկրաինային այլևս չեն տրվի տիեզերական հետախուզության այն կոորդինատները, որոնցով հարվածում էին Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, որն իր հերթին կխորացնի եղած տարաձայնությունները Կիևի և Վաշինգտոնի միջև 2. Եթե Բեռլին-Լոնդոն-Փարիզ եռյակը իր վրա վերցնի պատերազմի բեռը և շարունակի ֆինանսավորել Զելենսկու վարչակարգին, շարունակվելու է նատօյական երկրների միջև առկա ճեղքվածքը և ԱՄՆ-ԵՄ տարանջատումը 3. Պուտինը հաստատ 1,5 ժամ տևողությամբ զրույցի ընթացքում պայմանավորվել է նաև Իրանի հարցով, կա տեղեկություն, որ իրանական հարստացված ուրանը կարող է տեղափոխվել Ռուսաստան, որը կնպաստի լարվածության թուլացմանը, գուցե և կանխի պատերազմի վերսկսումը 4. Հնարավոր է Զելենսկու պաշտոնանկության շուրջ միջազգային դերակատարների միջև փոխհամաձայնություն 5. Կանցլեր Մերցը շարունակում է մնալ պատերազմի լայնածավալ ֆինանսավորման կողմնակից, որն աննախադեպ հարմար առիթ է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների համար պայքարի թեժացման 6. Թրամփն արդեն սկսել է Կոնգրեսի ընտրարշավում գովազդել դիզելային գործարքը, որն հաստատ ունենալու է ներքաղաքական ազդեցություն 7. Նոր ֆինանսական հոսքերը ՌԴ բյուջե կարող են նպաստել Կրեմլի դիրքորոշումների կոշտացմանը, վերջերս շատ են խոսում Օդեսայի և ծովափնյա շրջանների մասին 8. Վերջում մի կանխատեսում մեր տարածաշրջանի մասին՝ Թրամփի ուղին հնարավոր է, որ նոր փայատերեր ունենա... ասում եմ հնարավոր է, բայց ոչ 100%-ով»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36