«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք, Պուտինն էլ է նույնը կարծում։
Զելենսկին այլ ընտրություն չունի, քան ծայրահեղ ու մաքսիմալ ագրեսիվ պատերազմի մղումը։ Ռուսաստանի խորքերը հասցվող հարվածների ինտենսիվությունը մոտակա օրերին և ամիսներին պիտի պատմական ռեկորդներ գրանցի։
Եվրոպան էլ առանձնահատուկ մեծ ընտրություն չունի, քանզի հասկանում է, որ Ուկրաինային մենակ թողնելու դեպքում Պուտինին պիտի դիմավորի իր տարածքում։
Այնպես որ՝ քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են։
Ուկրաինական ճակատում Թրամփ-Պուտին սիլիբիլին ենթադրում է նաև սիրո դոզա Հարավային Կովկասում, ինչը կարող է բերել պայմանավորվածությունների նոր փաթեթի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման համատեքստում։
Պատահական չի, որ ռուս պաշտոնյան Հայաստանին մեկի փոխարեն մի քանի ԹՐԻՓ է խոստանում , Լուկաշենկոն հիշեցնում է Փաշինյանին ոչ մի տեղ փախչելու անհնարինության մասին, և պատահական չի, որ այսօր Պուտինի հավատարիմ բանագնաց Կադիրովն այցելում է Բաքու և ջերմ շփվում Ալիևի հետ։
Հետաքրքիր ա, որ էս կոմբինացիաների մասին դեռ ոչինչ չի ասել Էրդողանը, որի քայլերը կարան ամրապնդեն կամ լրիվ նոր երանգներ տան այս ամեն ինչին։
Ցանկացած պարագայում բացարձակ քաոսը, ապահովված ա, որն իմ համար ամենևին վատ լուրի մասին լինել չի կարող։
Այս պահին դատապարտված պարտիայի պարագայում հենց համաշխարհային ճգնաժամը գուցե և լինի հայ ազգի ու հայ ազգայնականի միակ շանսը...»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
21800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
129Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
127Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
133Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
217Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
133Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
133Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
118Երեկ, 18:36