«Ջհանգիրյանի կողմից կառավարված «պրեզիդենտը» ինչո՞ւ է լռում»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Ջհանգիրյանի կողմից կառավարված «պրեզիդենտը» ինչո՞ւ է լռում
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրության մեջ ԲԴԽ ներկայիս նախագահ, «villaԳՈՄ»-ի սեփականատեր Գագիկ Ջհանգիրյանը բազում բացահայտումներից զատ ևս մի հետաքրքիր միտք արտահայտեց, որին շատ զարմանալիորեն մինչև հիմա չի արձագանքել որևէ նախկին նախագահ կամ նրանց շրջապատները...
Դիմելով Վարդազարյանին՝ Ջհանգիրյանը բացականչեց.«Է՜ ը՜․․․ապե՜ր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել։ Դու էդ ի՞նչ կարծիքի ես»։
Ենթադրում եմ, որ գրեթե բոլորն էլ շատ լավ հասկացել են, թե ո՛ր նախագահին է, ըստ Ջհանգիրյանի, ինքը կառավարել...
Բայց զարմանալիորեն այդ նախագահը, ով կապիտուլյանտի իշխանության գալուց հետո պատեհ-անպատեհ հայտարարություններով է հանդես գալիս՝ իբր գործող իշխանություններին քննադատելով, իսկ նրա երկրպագուներն էլ լատենտ նիկոլապաշտների թվին են պատկանում, բացարձակ չարձագանքեցին Ջհանգիրյանի բավական լկտի այս արտահայտությանը...
Եթե Ջհանգիրյանի կողմից կառավարված «պրեզիդենտը» մտածում է, որ չարձագանքելով Ջհանգիրյանին հասարակությանը կհամոզի, որ դա իր մասին չէ, ապա չարաչար սխալվում է... Կամ էլ չարձագանքելով՝ Ջհանգիրյանին հաստատում է նրա այս միտքը...»։

«Շաբաթօրյա զբոսանք Արաբկիրում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3618:42
Թրամփը բացառել է Կուբայի դեմ ռազմական գործողության իրականացումը
7118:30
«Կարծում եք՝ պատից նկարը մաքրելով՝ կջնջե՞ք աննկուն ոգին, որ սերունդների համար արժանապատվության չափանիշ է դարձել»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
5717:48
«Պաշտոնյաների բարձր աշխատավարձը հանրության ցածր կենսամակարդակի ֆոնին ընկալվում է որպես արտոնություն»․ Հրայր Կամենդատյան
5917:18
«Հարձակումներից ու պատժամիջոցներից հետո, Իրանն այլևս չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին»․ Փեզեշքիան
13716:49
«Շատ լուրջ մի ընդունեք այդ տղային, ինքն աճպարար է, բնույթով՝ պիղծ»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
7516:12
«Որոշ շրջանակների՝ հանդիպման շուրջ գրառումներն էժանագին մանիպուլյացիաներ էին»․ Հենրիխ Դանիելյան
6716:00
«Ընտրության հաջորդ օրից սեզոնային փրկիչների 70-80%-ը չքացան»․ Գոռ Մադոյան
7215:24