Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Մարիուպոլից

Ռուսական զինտեխնիկայի սյունակները սկսեցին հեռանալ գրավված Մարիուպոլից։ Նրանք շարժվում են Բերդյանսկ-Պոլոգի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն։
Նրա խոսքով, ռուսները քաղաքում ապամոնտաժել են ստացիոնար անցակետեր և թողել միայն հսկիչ անցակետեր։
«Մարտավարության փոփոխությունը կապված է ռուսների ռազմական մնացորդի մեծ մասի՝ քաղաքից ռազմաճակատի այլ հատվածներ դուրս բերելու, ինչպես նաև բնական ռեսուրսների պակասի հետ: Մասնավորապես, արդեն երկրորդ օրն անընդմեջ մեքենաների մեծ շարասյուները հեռանում են Մարիուպոլից և Մարիուպոլի շրջանից Բերդյանսկ-Պոլոգի ուղղությամբ»,- գրում է Անդրյուշչենկոն։
Նա նաև նշել է, որ ռուսների մոտ տրամադրությունները հեռու են այն բանից, ինչ նկարագրում է քարոզչությունը։ Ռուս զինվորականները չեն ցանկանում շարունակել մարտերը, և ավելի ու ավելի են խոսում հանձնվելու մասին։

Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած
5515:06
«Արցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ապագա». Արամ Ա
6614:12
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
6913:36
Արցախի Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք
7413:12
Արցախի անկախության օրն է․ ուղիղ միացում Եռաբլուրից (տեսանյութ)
9310:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9307:54
«Ինչով են վտանգավոր ԱԲ-ով ստեղծած կեղծ հոգևորականները». Սամվել դպիր Գրիգորյան (լուսանկար)
12602:06
Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը
12600:42