«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այցելել են Արցախ

«Հայաստան» դաշինքը ֆեյսբուքյան էջում հայտնում է. ««Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով գտնվել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների և ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աղվան Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, Արթուր Սարգսյանը և Գեղամ Մանուկյանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններ, հանդիպել բնակիչների, ՏԻՄ ղեկավարների հետ: Առանձին հանդիպում է կայացել նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի վարչական ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ:
Հանդիպումների ընթացքում «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման ընթացքը, մարտահրավերներն ու առաջիկա անելիքները:
Ընդգծվել է, որ «Դիմադրություն» շարժման՝ առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետությունը։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հակառակ Հայաստանի օրվա իշխանությունների՝ Արցախի Հանրապետության հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր և փոխայցելություններ։
Վերահաստատվել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար ուղենիշ է մնում 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ-ի կողմից միաձայն ընդունված հայտարարությունը, որում ամրագրվել են Արցախի ապագայի շուրջ առանցքային սկզբունքներն ու կարմիր գծերը»:

«Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Ադրբեջանի հետ թաքուն բանակցությունները ձախողել ես». Ոսկան Սարգսյան
10503:12
«Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան
10702:24
«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան
11900:48
«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
27400:31
«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան
13500:24
ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին
25600:19
«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
143Երեկ, 17:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
148Երեկ, 17:30