«Կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել». Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Radar.am–ի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ 2012-2021 թթ․ Երևանի քաղաքապետարանում 40 մլն դոլարի չարաշահումներ են եղել։ Գրառման մեջ ասվում է․ «Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի՝ դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։
Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»:
Տղեք, ինչու չէ նաև աղջկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։
Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել»։

«Ո՞ւր է Հայոց Հայրապետը». ընդդիմադիր պատգամավորները՝ Կնյազ Հասանովին (տեսանյութ)
3210:24
«Վստահ չեմ, որ 9-րդ գումարման խորհրդարանը կգործի իր սահմանադրական ողջ ժամկետով». Արտակ Զաքարյան
3510:12
Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6808:18
«Արձանագրենք, թե երբ «ակտուալ» դարձավ ընտանեկան բռնությունների թեման». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
14802:06
«Կոնջորյանը անհաշտ է միայն նախկինների դեմ պայքարում. նույն սկզբունքները իր ընտանիքին չեն վերաբերվում». Գոռ Մադոյան
16401:00
«Հայկական հասարակությանը ո՛չ ուրիշների, ո՛չ էլ սեփական սխալների վրա սովորելու բախտ չի վիճակվում». Միհրան Հակոբյան
15400:48
«Հների ունեզրկման, եղած-չեղածի պետականացման շղարշի ներքո թաքնված է սառը և պրագմատիկ հաշվարկ». Արեգ Սավգուլյան
16600:30
«ԱՄՆ-ն Իրանում գտնվող մի տան հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբով». #NYT
27000:18