«Այս ցավալի դեպքը քաղաքային իշխանության դատարակ ինքնագովազդի հետևանքն է». Սարգիս Տեր-Եսայան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում հերթական աղետն է. Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքում վերելակը 8-րդ հարկից պոկվել է և ընկել հորանը։ 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ու սա այն Երևանն է, որը ՔՊ-ն կառավարում է արդեն 8 տարի։ Ութ տարի՝ շարունակ խոստումներ, PR, գունավոր ներկայացումներ, միլիոնավոր ու միլիարդավոր դրամների ծախսեր, բայց մարդիկ նույնիսկ չեն կարող վստահ լինել, որ իրենց շենքի վերելակով տուն հասնելը կյանքի համար վտանգավոր չի լինելու։
Երևանում ամեն օր մի նոր վթար է, մի նոր փլուզում, մի նոր խայտառակություն։ Փողոցները քանդված են, կոյուղիները հեղեղում են բակերը, աղբի խնդիրը շարունակում է մնալ, տրանսպորտը մարդկանց նյարդերի հաշվին է աշխատում, իսկ հիմա էլ՝ վերելակներն են մարդկանց վրա մահվան վտանգ բերում։
Այս ցավալի դեպքը քաղաքային իշխանության դատարակ ինքնագովազդի հետևանքն է։
Վիրավոր քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

«Այս ցավալի դեպքը քաղաքային իշխանության դատարակ ինքնագովազդի հետևանքն է». Սարգիս Տեր-Եսայան
4722:24
«Ոչնչացված պետականության «փակ համակարգերը»». Հայկ Դեմոյան
5321:48
ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին
9221:42
«Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է». Արման Մելիքյան
6721:18
«Այս որոշումը խոսում է կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին». Նաիրա Կարապետյան
6420:48
«Առանց ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերածվում է օրենսգիտական տեխնիկումի». Ռուբեն Մելիքյան
7220:24
«Աշխարհին սպառնում է սննդամթերքի գների աճ». #Bloomberg
13219:48
«Անորակ գործ են արել». Սարգիս Տեր-Եսայան
8119:36