«Այս որոշումը խոսում է կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ն ունի իրեն և միայն իրեն հատուկ խորհրդանիշներ - մարդիկ, ովքեր հենց իրենք են ԵՊՀ-ն:
Սևակ Արզումանյան, Մերի Քոչար, Հենրիկ Էդոյան, Գուրգեն Մելիքյան, Ռուբեն Սաքապետոյան, Բաբկեն Հարությունյան, Լենդրուշ Խուրշուդյան և շատ այլ գիտական գագաթներ տարիներ շարունակ ձևավորել են այլ միջավայր, բարձրցրել են ԵՊՀ-ն կրթական այլ աստիճանի:
Նրանց շարքում իր կայուն տեղն ունի նաև պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
Գագիկ Ղազինյանի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու և փաստացի ԵՊՀ ուսանողներին նրա դասախոսություններից զրկելու այս որոշումը խոսում է միայն ու միայն կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին…
Հ.Գ. Վերջին տարիների դժվար քաղաքական պայքարի ճանապարհին նիկոլյան ժամանակաշրջանի ԵՊՀ-ն առաջին անգամ չէ, որ պրոֆեսիոնալ բարձր գիտելիքների տեր մասնագետներից ազատվելու գիծ է որդեգրել, և մեծ է ցանկը ԵՊՀ-ից հեռացված դասախոսների, ովքեր վստահաբար կրթել ու կրթում էին արժանապատիվ սերունդ:
Ցավում եմ, որ ապրում ենք այսպիսի օրեր»:

«Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է». Արման Մելիքյան
2521:18
«Այս որոշումը խոսում է կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին». Նաիրա Կարապետյան
4420:48
«Առանց ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերածվում է օրենսգիտական տեխնիկումի». Ռուբեն Մելիքյան
5420:24
«Աշխարհին սպառնում է սննդամթերքի գների աճ». #Bloomberg
10319:48
«Անորակ գործ են արել». Սարգիս Տեր-Եսայան
6719:36
«Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը դառնում է իշխանության կամքով տնօրինվող». Շաքե Իսայան
6819:00
Սեուտայում հավաքված հազարավոր միգրանտներ թաքնվում են խողովակներում և թունելներում
11818:56
«Աբիժնիկությունը՝ քաջնազարի դրոշակ». Մարգարիտ Եսայան
6518:18