«Գագիկ Ղազինյանի վաստակած բարձր հարգանքը չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով». Արման Թաթոյան

«Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Ղազինյանն ակադեմիկոսի, վաստակավոր իրավաբանի կոչմանն իրական արժանի մարդ է: Նա Հայաստանի իրավաբանական կրթության մի ամբողջ դարաշրջանի մասին է:
Գագիկ Ղազինյանը կայացրեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, դուրս բերեց այն միջազգային ասպարեզ, ուսանողին միշտ ոգեշնչում էր, երբեք անտեսված չէր թողնում: Գագիկ Ղազինյանից սովորել եմ նրա ամենակարևոր պատգամը՝ չդավաճանել իրավաբանի մասնագիտությանն ու սկզբունքներին։
Ցավալին այն է, որ այսօր կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրենց մասնագիտական կայացման ու առաջխաղացման համար պարտական են հենց պարոն Ղազինյանին, բայց անմիջականորեն ներգրավված են Ղազինյանների ընտանիքի նկատմամբ հետապնդումներին կամ ունեն դրանք կանխելու հնարավորություն, բայց ոչինչ չեն անում՝ հանուն սեփական շահերի։
Պարոն Ղազինյանը եղել է իմ գիտական ղեկավարը, ինչպես նաև իմ աշխատանքային ղեկավարը, երբ ասպիրանտուրայում սովորելուն զուգահեռ 2005թ. սկսեցի դասավանդել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Նրա ներդրումն իմ մասնագիտական և մարդկային որակների ձևավորման գործում անգնահատելի է:
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետից Գագիկ Ղազինյանին հեռացնելու քայլը չափազանց ցածր է: Այն բարձր հարգանքը, որ Գագիկ Ղազինյանը վաստակել է, չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով»:

«Գագիկ Ղազինյանի վաստակած բարձր հարգանքը չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով». Արման Թաթոյան
3022:46
«Այս ցավալի դեպքը քաղաքային իշխանության դատարակ ինքնագովազդի հետևանքն է». Սարգիս Տեր-Եսայան
6622:24
«Ոչնչացված պետականության «փակ համակարգերը»». Հայկ Դեմոյան
7021:48
ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման մի քանի զինյալների ոչնչացման մասին
11521:42
«Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է». Արման Մելիքյան
8121:18
«Այս որոշումը խոսում է կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին». Նաիրա Կարապետյան
7220:48
«Առանց ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերածվում է օրենսգիտական տեխնիկումի». Ռուբեն Մելիքյան
8020:24
«Աշխարհին սպառնում է սննդամթերքի գների աճ». #Bloomberg
14819:48