«Կոնջորյանը անհաշտ է միայն նախկինների դեմ պայքարում. նույն սկզբունքները իր ընտանիքին չեն վերաբերվում». Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայփոստի տնօրենը կոռուպցիայի, կլիենտիզմի, նեպոտիզմի անմռունչ թշնամի, արդարամիտ ու անդրդում պետականամետ Հայկ Կոնջորյանի կինն է: Բայց Կոնջորյանը անհաշտ է միայն նախկինների դեմ պայքարում, նույն սկզբունքները իրեն, իր ընտանիքին ու իր թիմին չեն վերաբերվում:
Կոնջորյանի կինը նշանակվել է 24թ․ նոյեմբերին: Ստանում է 3.6 մլն աշխատավարձ՝ ամիսը: Հայաստանում միջին աշխատավարձը 300.000 դրամ է, այսինքն միջինից 10x շատ:
Հայփոստը պետական է, աշխատում էր վնասով, ունի 400 մլն վարկ, նախորդ տարի - 300 մլն քիչ է եկամուտ ստացել:
Պատկերացրիք չէ, 400 մլն վարկ ունի, 300 մլն քիչ է ստացել նախորդ տարվա համեմատ, վնասով է աշխատում, բայց Կոնջորյանի կինը այդ ֆոնին 10.000 դոլար աշխատավարձ է ստանում հերոս հարկատուների բյուջեից: Փաշինյանն էլ դե օրհնել է սույն նշանակումը, քանի որ Հայաստանն իմ օջախն է, պետբյուջեն՝ օջախիս փողը:
Պատկերացրեք մասնավոր ընկերություն, որի կառավարիչը 6 անգամ ավելացնի վարկերը, 300 մլն մինուս գնա, վնասով աշխատի, բայց տնօրենը 10.000 $ աշխատավարձ ստանա: Չեք կարող, քանի որ այդպիսի երազանքի աշխատանք մենակ օջախաստանում ա լինում եւ միայն պետական պաշտոնյաների ու նրանց կանանց համար»։

«Կոնջորյանը անհաշտ է միայն նախկինների դեմ պայքարում. նույն սկզբունքները իր ընտանիքին չեն վերաբերվում». Գոռ Մադոյան
5201:00
«Հայկական հասարակությանը ո՛չ ուրիշների, ո՛չ էլ սեփական սխալների վրա սովորելու բախտ չի վիճակվում». Միհրան Հակոբյան
4600:48
«Հների ունեզրկման, եղած-չեղածի պետականացման շղարշի ներքո թաքնված է սառը և պրագմատիկ հաշվարկ». Արեգ Սավգուլյան
6100:30
«ԱՄՆ-ն Իրանում գտնվող մի տան հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբով». #NYT
10600:18
«Տուժելու են ուսանողները, որոնց բացառիկ մասնագետների փոխարեն կրթելու են մեծամասամբ չեկիստներ». Վահե Գրիգորյան
56Երեկ, 23:48
Իսպանիան Սեուտայի հետ սահմանի մոտ լողացող արգելապատնեշ է տեղադրել
107Երեկ, 23:40
«Պայքարն այլընտրանք չունի, և անկախ տվյալ պահի կարգավիճակից՝ պետք է այն նոր ուժով շարունակել». Տիգրան Աբրահամյան
62Երեկ, 23:24
«Գագիկ Ղազինյանի վաստակած բարձր հարգանքը չի կարող ստվերվել էժանագին հաշվեհարդարներով». Արման Թաթոյան
75Երեկ, 22:46