«Թող մտածեն նրանք, ովքեր շարունակում են մնալ կոմֆորտ զոնայում»․ Ի․ Սաղաթելյան
![]() 333 Կիրակի, 03 հուլիսի, 2022 թ., 00:30 ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի հետ այցելեցինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու ապօրինի մեղադրանքներով (դե, վզին դրել էին, պետք է կալանքի տաներ) անազատության մեջ գտվող մեր պայքարի ընկերներին: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունեինք երեք տասնյակ քաղբանտարկյալ, նրանց մի մասը արդեն ազատության մեջ է։ Այս պահին կալանքի տակ է 18 հոգի: Արամը երևանցի է, պարկեշտ, լավ կրթություն ստացած, բարեկեցիկ կյանքով ապրող արժանապատիվ քաղաքացի, աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում, ստանում բարձր աշխատավարձ, որևէ կուսակցության անդամ չէ։ Տղերքը գիտեն՝ ինչի համար են այս պահին անազատության մեջ, իսկ նիկոլի իշխանության կողմից հալածվելը, բանտարկվելը պատիվ է։ Թող մտածեն նրանք, ովքեր շարունակում են մնալ կոմֆորտ զոնայում, որևէ քայլ չանելով՝ սոցցանցերում պայքարը արդյունավետ դարձնելու մտահոգությամբ «սրտացավ» գրառումներ են անում, բայց դա այլ քննարկման թեմա է։ Ջերմ բարևներ տղերքից»։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան
1716:36
«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
6116:18
«Մարդկային տեսքով արարածներ կան, որոնք ոչ հիշողություն ունեն, ոչ էլ՝ նույնիսկ հավի խելք»․ Ոսկան Սարգսյան
5916:12
«Սա հիմք է՝ ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին արգելելու համար»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9215:48
«Շատ տարիներ հետո նրա մասին անպայման կհիշեն»․ Արա Պողոսյան
13615:12
«Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր»․ Սեյրան Օհանյան
15815:00
«Սա իրավական ու քաղաքական լկտիություն է»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
10214:48
«Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ում ու ԵՄ-ում միաժամանակ լինելու անհնարինությունը»․ Պեսկով
15814:39
