Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս համացանցում հրապարակումներ և գրառումներ եղան, որ Արթուր Վանեցյանի ավագ որդին, որը զորակոչային տարիքի է, չի ծառայել՝ խուսափել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից: Բնականաբար, հեղինակները պնդում էին, որ Արթուր Վանեցյանն է որդուն ազատել բանակից՝ օգտագործելով իր կապերը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է Արտյոմ Վանեցյանին հաջողվել խուսափել բանակից՝ ինչ հիմքով և ինչ ժամկետով: Նա մեզ պատմեց, որ երբ եկել է զորակոչի ժամանակը, ինչպես զորակոչի ենթակա բոլոր մյուս երիտասարդները, անցել է բժշկական հետազոտություն, և անսպասելիորեն հայտնաբերվել է առողջական ինչ-որ խնդիր, որի պայմաններում զորակոչի ենթակա անձն ազատվում է զինծառայությունից՝ ճանաչվում է ոչ պիտանի պարտադիր զինվորական ծառայության համար: Իհարկե, զինծառայությունից ազատվում է կարճաժամկետ․ մի քանի տարի անց զորակոչից ազատված անձը կրկին բուժզննություն է անցնում, և եթե պարզվում է, որ առողջական խնդիրը վերացել է, նրան զորակոչում են:
Սակայն ուշագրավն այն է, որ այս ախտորոշումն ու զինծառայության ոչ պիտանի լինելու հանգամանքը Արտյոմ Վանեցյանը շատ ծանր է տարել և 2019 թվականին պաշտպանության նախարարին դիմում է գրել՝ խնդրելով, որ կրկին բժշկական փորձաքննություն նշանակեն՝ իր հետ կապված, և թույլ տան ծառայել հայկական բանակում: Սակայն դիմումը մերժվել է:
Իսկ այդ շրջանում, երբ նրան ազատել են զինծառայությունից, Արթուր Վանեցյանն արդեն մի քանի ամիս պաշտոն չուներ ու սուր քննադատության էր ենթարկում իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ՝ չէր կարող որևէ կերպ ազդել փորձաքննության և բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա: Արտյոմը մեզ տրամադրեց նաև դիմումի պատճենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Վալոդյայի համար քաղաքական սկզբունքայնությունը վեր էր ամեն ինչից»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
111:18
Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1811:12
«ԱՄՆ-ն 2024-ին կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը»․ #РИАНовости
5310:48
«Մեկ տարի առաջ այս օրը ոճրագործության հետևանքով սպանվեց Վալոդյա Գրիգորյանը»․ Մանե Թանդիլյան
3710:42
«Իրանի հետ բանակցությունները հաջող են անցել»․ Ուիթքոֆ
9010:19
«Արմենի հայրենիքն իր ղեկավարը հռչակել է Ադրբեջան»․ Տիգրան Աբրահամյան
5110:00
«Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է»․ լրագրողը՝ Քրիստիննե Գրիգորյանին (տեսանյութ)
6709:42
«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6209:36