Ոստիկանությունը՝ Գրիշա Քոքոբելյանի առևանգման մասին
![]() 302 Հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ., 19:36 Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մանրամասներին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։ |

«Հայհոյանքն արքայությունից է եկել, մեծերն են ասում»․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
6210:48
«Ալեն Սիմոնյանը շատ ա հաբրգել». Շպռոտ
12709:24
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
13407:18
Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը. Տավուշի թաքնված գանձը (լուսանկար)
34600:12
«Ամեն ինչից փախածը մեղադրում է ԱրցախաՀայությանը փախչելու մե՞ջ». Արթուր Ղազարյան
28000:00
Նյու Յորքի դատարանը հրաժարվել է կարճել Մադուրոյի և նրա կնոջ դեմ հարուցված գործը
475Երեկ, 23:54
«Ուկրաինան էլ մեր պատերազմը չէ». Թրամփը՝ Մերցին
251Երեկ, 23:22
«Բա էսքանից հետո խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն». Ռուբեն Մելիքյան
168Երեկ, 22:48
