Սերբ պաշտպանը միացել է «Փյունիկ»-ին

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 32-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:
Միլկովիչը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։
Նախկինում նա խաղացել է նաև սերբական «Տելեօպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Մեձ Լեգնիցայում»:
Բելգրադի «Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի 2010/11, Եվրոպա Լիգայի 2012/13 և Կոնֆերենցիաների Լիգայի 2021/22թթ․ խաղարկությունների խմբային փուլերում։
Պերմի «Ամկարի» կազմում սերբ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 51 խաղ, իսկ նրա տրանսֆերային արժեքն այդ ընթացքում, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվել է 900 հազար եվրո։
Միլկովիչը ժամանակին հանդես է եկել Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում, ինչպես նաև 5 հանդիպում է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականում։
Նշենք, որ 2019/20թթ․ մրցաշրջանում փորձառու պաշտպանը հանդես է եկել Երևանի «Ալաշկերտի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացնելով 13 խաղ։
Միլկովիչի վերջին թիմը «Պարտիզանն» էր, որի կազմում նա նախորդ մրցաշրջանում Սերբիայի Սուպերլիգայում մասնակցել է 13 հանդիպման, ինչպես նաև սերբական թիմի հետ հասել է մինչև Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակիչ։

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
16100:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
177Երեկ, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
207Երեկ, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
40019.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
48418.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
185017.11.2026, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
73615.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
74914.11.2026, 19:42