«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած՝ ես գիտեմ ինչպես է ավարտվելու ՀՖՖ նախագահի ընտրությունները, բայց ամեն դեպքում ուզում եմ հանրայնորեն երեք հարց հնչեցնել թեկնածուների համար: Հուսամ, եթե ոչ ուղիղ, գոնե հարացազրույցներում այս հարցերի պատասխանները որոշ չափով կլսեմ:
1. Ի՞նչպես եք պատկերացնում և ի՞նչ կոնկրետ լուծումներ եք առաջարկում ֆուտբոլիստի բանակային տարիքին հասնելու և բանակ գնալու հարցի վերաբերյալ։ Այս հարցն ամենասուրն է և այսօր չի համապատասխանում, կամ չի բավարարում մեծաքանակ հայ ֆուտբոլիստներ ունենալու պահանջին:
2. Ինչպե՞ս եք լուծելու ԽԾԲ-ի հետ կապված խնդիրը։ Սա ամենամեծ մարտահրավերներից մեկն է, որը շատ անգամ խանգարում է իրոք արժանի կադրերին տեղ տալուն և նրանց համար կայուն աճ ապահովելուն:
3. Ի՞նչ կադրային քաղաքականություն եք վարելու տարբեր տարիքային, նաև ազգային Հավաքականի մարզիչների ընտրության հարցում։ Նախապատվություն եք տալու հա՞յ մասնագետներին, թե՞ հակված եք արտասահմանից մարզիչներ ներգրավել»։

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
2313:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
674Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
38015.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
48314.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
58414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
60612.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
56412.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
75310.11.2026, 12:42