«Կանգնենք մեր զինվորի, մեր իրավունքի, մեր Հայրենիքի համար. միգուցե վերջին տարեդարձն է». Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 282 Երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2022 թ., 18:54 «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը գրում է․ «ՍԵՊՏԵՄԲԵՐ 21. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԵՏ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐՋԻՆԸ Տոնական հայտարարության փոխարեն. Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք, անասնական վախով բացատրելի՝ չհայտարարված համազգային սուգ, հարյուրավոր լույս-հերոսների, անհետ կորածների ու նոր ռազմագերիների անունների անպատվարժան թաքստոց: Մեր Հայրենիքը վերածեցին հանձնման-ընդունման ենթակա պահեստի՝ հրապարակավ թշնամու «բանակցային արվեստի» սիրալիր արդարացմամբ հանդերձ: Էլ ասելիք չկա սահմանադրախախտ, ուխտադրուժ, գերագույն հրամանատարությունը ձախողած, ժամանակին հեռանալու պետական պարտք ու պատասխանատվությունից զուրկ, վախկոտաբար միշտ ուրիշին մեղադրող և ինքզինքն արդարացնող, համաքաղաքացու ցավին ու դավին անհաղորդ, ազգային զարթոնքը կուսակցականացրած, ապա և՝ սեփականած ու դրանով իր ընտանիքին և շրջապատին աթոռով, նյութական հարստությամբ հղփացրած ամենանախկին մեղավորի մասին: Թշնամին մտել է մեր երկիր՝ մեր օջախներ, սպանել մեր տղաներին ու աղջիկներին, իսկ նա աչքը «Էրիվանին» տնկած ոսոխի բանակցային արվեստից է խոսում: Այսօրվանը զինադադար չէ. այն երբևէ ու ոչ մի կերպ խաղաղության չի տանելու: Շարժվենք արդեն: Որպես առանձին կամք-հոգիներ, բայց՝ զուգահեռ: Այսինքն՝ միասին: Եվ վերջապես առանց փրկիչների՝ հի՞ն, թե՞ նոր: Կանգնենք մեր զինվորի, մեր իրավունքի, մեր Հայրենիքի համար: Նրան հետ բերելու միգուցե վերջին տարեդարձն է: Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 20 սեպտեմբերի 2022 Երևան»։ |
«Օրենքով արգելված ոչ մի բան չի հայտնաբերվել ՀԷՑ-ում»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
212:54«Գրադացիան ամբողջացավ՝ Շիշ բռնող, Շիշ նետող, Շշարգել». Վահագն Սարոյան (տեսանյութ)
8012:30«ՀայաՔվե»-ի ակցիան՝ Գլխավոր դատախազության դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8312:18«Կարևոր է՝ բոլորիս ուշադրությունը սևեռել Մայր Աթոռի վրա». Քրիստինե Վարդանյան
9511:48«Չեմ հրում, ընդամենը ձեռքս եմ ազատում». Հակոբ Արշակյան
11711:36Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում հղի կնոջը (տեսանյութ)
13911:30«Հավաքից հետո ագրեսիան ավելացել է․ կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
12711:18«Լուրջ խնդիրներ կլինեն, եթե ՀԷՑ-ի գլխամասը չաշխատի»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
10410:54