«Հարց և առաջարկ ՊՆ-ին». Կարին Տոնոյան

«5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը գրել է. «Հարց և առաջարկ ՊՆ-ին: Որքան էլ մերժենք այս իշխանությանը, այնուամենայնիվ, մենք մեր բանակի կողքին ենք ամեն պահ և ամեն ինչով: Ուստի, առանց տրվելու մանրամասների, ուղղակի առաջարկ: Ամեն րոպե տարբեր խմբեր տարատեսակ օգնություն են հասցնում դիրքեր ու սահմանապահ գյուղեր, ամեն մարդ գնում է այնտեղ, որտեղ բարեկամ ունի կամ որտեղից իրեն օգնության կանչ են տալիս: Ինչու դա չի անում պետությունը, կխոսենք հետո, բայց այս պահին կարևոր է, շատ կարևոր, որ այդ ամբողջ օգնությունը, որը մեր ժողովուրդը տվել և տալիս է բանակին, հստակ համակարգվի:
Հետևաբար առաջարկում եմ ձևավորել հանրության շրջանում վստահություն ունեցող մարդկանցից կամ զոհվածների ծնողներից մի հանձնախումբ, որը կապող օղակ կհանդիսանա ՊՆ-ի և այդ օգնող և կարիք ունեցող խմբերի միջև և հստակ կկարգավորի հավասարաչափ ապահովում սահմանի յուրաքանչյուր հատվածում կռվող զորքին կամ գյուղացիներին:
Հանկարծ չգրեք բանակն ամեն ինչ ունի կամ այդ մասին մի խոսեք, թշնամին չիմանա, թշնամին այնպես է մտել մեր տուն ու այնքան մոտ է մեր դիրքերին, որ կարող է նկատել ու նկարել զինվորի առօրյան իր ողջ մանրամասներով, կամ եթե բանակն ամեն ինչ ունի էլ ու ճիշտ չի կարողանում բաշխումը կազմակերպել, ապա մենք պատրաստ ենք օգնել նաև դրանում, բացի դրանից ժամանակն է նաև, որ ժողովուրդը սովորի ոչ միայն օգնել, այլ նաև հաշվետվություն պահանջել: Ի վերջո, պատրաստ լինել նշանակում է ապահովել հաղթանակի մեծ մասը»:

«Փաստացի հայ կինը դանակահարել է Նիկոլի բերած «խաղաղությանը»»․ Դերենիկ Մալխասյան
1020:24
«Բաքուն ուզում է վերջնականորեն կոտրել հայության կամքը և ազգային կյանքով ապրելու ձգտումը». Սամվել Ասլիկյան
4419:54
«Ինչու է Աննա Հակոբյանը լռում․ հայ կնոջ և երեխաների նկատմամբ կատարված բռնությունը պահանջում է հստակ գնահատական»․ Արշակ Սարգսյան
4919:36
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»․ ՆԳՆ
5819:24
«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան
5518:42
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
5618:12
«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
6617:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6816:36