Նյու Յորքում Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը՝ ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին:
Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների՝ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:

«Տղամարդը ձերբակալվել է». ՆԳՆ
163Երեկ, 11:54
Մեղադրանք է ներկայացվել Հովիկ Աբրահամյանի եղբորը (տեսանյութ)
151Երեկ, 10:42
Հանրային քննարկման է ներկայացվել հետվճար տրամադրելու միջոցառումը մինչև 2029թ․ շարունակելու նախագիծը
144Երեկ, 10:14
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
26819.10.2026, 16:48
Գագիկ Վանոյանն ազատվել է Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
23419.10.2026, 11:30
«Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման գործարքի պայմանները»․ Դավիթ Խուդաթյան
23719.10.2026, 09:54
Չեխիայի վարչապետը խոստովանել է Սենատի ընտրությունների «աղետալի» ձախողումը
39817.10.2026, 23:12
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ (տեսանյութ)
40217.10.2026, 09:54