«Փաշինյանի սուտը հերքվում է մի պարզ հարցով». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկիրը ղեկավարել ստի, կեղծիքի ու մանիպուլացիայի հիման վրա։ Սուտը առ այն, թե նախկին բոլոր իշխանությունները ճանաչել են «Արցախն Ադրբեջանի մաս» մի պարզ հարցով հերքվում է։ Եթե նախկինները դա էին բանակցում, ինչո՞ւ Ադրբեջանը չգնաց խաղաղ կարգավորման, չէ՞ր ուզում Արցախը լինի Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Հեյդար Ալիևը չստորագրեց 2001 թ. Քի Վեսթը կամ Իլհամ Ալիևը՝ 2011 թ. Կազանը, ինչո՞ւ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Սերժ Սարգսյանի թողած «կապիտուլացիան»։ Որքա՞ն կարելի է հակատրամաբանական պնդումներ անել, վնասել սեփական պետությանը միայն թե արդարացնես քո անճարությունը։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ որևէ թուղթ ստորագրելու, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում։ Միշտ իմացեք, Արցախից հրաժարվողը հրաժարվելու է հայկական պետականությունից։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ստերից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա մեր պետության համար անվտանգային սպառնալիք է դարձել»։

«Գորիսի քոլեջի տնօրենը ճնշումներ է գործադրում հաշվապահի նկատմամբ՝ ստիպելով իմ դեմ կեղծ բողոք ներկայացնել»․ Կարեն Լազարյան
3316:42
«Հանրային կոչված հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ»․ Ոսկան Սարգսյան
6414:24
«Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից»․ Հայաստան Հակոբյան
9014:06
Հրդեհից մոխրացած 4 ուղևորներն Աբովյանի բնակիչներ էին (տեսանյութ)
14013:24
«Հանկարծ եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7510:24
«Գովազդները մեծ ծավալով ու անկանոն հայտնվեցին մետրոպոլիտենում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7510:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6309:42
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6407:24