«Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից»․ Հայաստան Հակոբյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայաստան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Տեղեկացնում եմ, որ այսօր քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, հ. Լեզվի և գրականության դասախոս, մի աշխատանք, որին 31 տարի անմնացորդ նվիրվել եմ, սիրել եմ աշակերտներիս և ուսանողներիս, դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ, որի վկայությունն են ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը, տնօրենների շնորհակալագրերը, իսկ ամենակարևորը ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս գնահատանքը։
Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է։
Շնորհակալություն եմ հայտնում ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս ինձ գնահատելու, հարգելու և կողքիս լինելու համար»:

«Հանրային կոչված հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ»․ Ոսկան Սարգսյան
3714:24
«Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից»․ Հայաստան Հակոբյան
5114:06
Հրդեհից մոխրացած 4 ուղևորներն Աբովյանի բնակիչներ էին (տեսանյութ)
11113:24
«Հանկարծ եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6510:24
«Գովազդները մեծ ծավալով ու անկանոն հայտնվեցին մետրոպոլիտենում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6810:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
5509:42
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5807:24
«Ես չեմ ուրախանում, որ իմ ազգի ողբերգությունը քաղաքական շահարկումների է ենթարկվում». Հենրիկ Պիպոյան
10803:12