«Հանրային կոչված հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրությանը խաբում են հեքիաթներով.
Հայաստանի հանրային կոչված, իրականում՝ խիստ իշխանամետ հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ, թե ինչքան ինքնիշխան, դինամիկ զարգացող, սոցիալապես արդար, բարեկեցիկ երկիր է դարձել Հայաստանը, արտերկրի հայերն արդեն վերադառնում են շենացող Հայաստան։ Օպտիմիստական այդ ռեպորտաժներում հանրությանն իրենց սուտ վերլուծություններով մոլորեցնում են զանազան փորձագետներ, ովքեր կուշտ կերակրվում են իշխանական կերակրատաշտից կամ արտերկրի դրամաշնորհներից։ Հանրային կոչվող հեռուստաընկերությունը երբեք ռեպորտաժներ չի պատրաստում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված տարբեր գործարաններ այդպես էլ արտադրանք չթողարկեցին, ինչու չկառուցվեց ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը, Դիլիջանի նոր թունելը և այլն, ինչ արդյունքներ տվեցին Նիկոլ Փաշինյանի հռչակսծ տնտեսական հեղափոխությունը, ավտոների մաշված, ժանգոտած կմախքների հավաքումը, անգլերենի իմացությամբ մոշի աճեցումը, ինտենսիվ այգիների և խելացի անասնագոմերի գործարկումը»։

«Հանրային կոչված հեռուստաընկերությունը հանրությանը ներկայացնում է հեքիաթներ»․ Ոսկան Սարգսյան
4414:24
«Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից»․ Հայաստան Հակոբյան
6314:06
Հրդեհից մոխրացած 4 ուղևորներն Աբովյանի բնակիչներ էին (տեսանյութ)
12513:24
«Հանկարծ եթե ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6710:24
«Գովազդները մեծ ծավալով ու անկանոն հայտնվեցին մետրոպոլիտենում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7010:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
5809:42
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6107:24
«Ես չեմ ուրախանում, որ իմ ազգի ողբերգությունը քաղաքական շահարկումների է ենթարկվում». Հենրիկ Պիպոյան
11003:12