Գագիկ Խաչատրյանի որդիները համաձայնության են եկել ամերիկյան շքեղ առանձնատան վաճառքի հարցում
![]() 240 Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 13:48 ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ խաչատրյանի որդիները նախնական համաձայնություն են ձեռք բերել իրենց պատկանող ամերիկյան շքեղ առանձնատունը վաճառելու շուրջ, սակայն գործարքը դեռ ավարտին չի հասցվել: Հիշեցնենք, որ ամերիկացի դատախազները դատարանի միջոցով ցանկանում են բռնագանձել այս գույքը՝ համարելով, որ այն ձեռք է բերվել անօրինական միջոցներով, այս մասին գրում է «Հետք»-ը: «2011 թ․ Խաչատրյանի որդիներից ավագը՝ Գուրգենը, և նրա կառավարած «Veto Trust»-ը 14,4 մլն դոլարով գնել էին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive)։ 2017-ին Խաչատրյանները այս հասցեում նոր տուն էին կառուցել, որի բնակելի տարածքը 3126 քմ է, իսկ ընդհանուր անշարժ գույքի մակերեսը՝ 5224 քմ։ 2016-ին «Veto Trust»-ը և դրա կառավարիչներից Թեդ Թադևոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաև քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի որդիներն են։ Այս տարվա ապրիլի 7-ին առանձնատունը հանվել է վաճառքի 63.500.000 դոլարով: Դրանից շատ չանցած՝ մայիսի 2-ին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու հայց է ներկայացրել Քալիֆորնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում են ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում է, որ տունը Գագիկ Խաչատրյանի որդիները ձեռք են բերել ոչ օրինական ճանապարհով ստացված միջոցներով»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
6713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
8612:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
7712:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
7512:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9012:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12610:12
